Ադրբեջանը լոգիստիկ միջանցք՝ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի համար. վերլուծություն
Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները քննարկել են տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու այդ լոգիստիկայով դեպի Հարավային Կովկաս դուրս գալու տարբերակները:
Ադրբեջանը ցանկանում է վերածվել պատուհանի թյուրքախոս Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի համար՝ դեպի Կովկաս, Սև ծով և Թուրքիա: Ադրբեջանն արդիականացնում է Բաքվի նավահանգիստը, որպեսզի այն դառնա Կասպից ծովն ու Թուրքիան կապող կարևոր լոգիստիկ հանգույց և իր վրա կենտրոնացնի կենտրոնականասիական, չինական բեռները: Ադրբեջանը փորձում է նավթ և գազ արտահանող երկրից աստիճանաբար վերածվել տարանցիկ երկրի՝ իր նավթագազային, տրանսպորտային լոգիստիկան տրամադրելով նաև Կենտրոնական Ասիայի երկրներին: Ադրբեջանը կառուցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, արդիականացնում է Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին, որպեսզի տարանցիկ ծառայությունների համար ստանա թե՛ տնտեսական, թե՛ գեոպոլիտիկ դիվիդենտներ: Արևելք-Արևմուտք միջանցքը Կենտրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա ուղղության վրա անցնում է Ադրբեջանի տարածքով:
Թուրքմենստանն ու Ուզբեքստանն իրենց ապրանքները Թուրքիա են արտահանելու՝ադրբեջանական լոգիստիկայով, այդ կերպ ձևավորելով նաև պանթուրքական տրանսպորտային լոգիստիկա: Թուրքիան Կենտրոնական Ասիա է դուրս գալու Ադրբեջանի լոգիստիկ հզորություններով: Արևելք-Արևմուտք միջացքը շրջանցում է է Հայաստանը, ՌԴ-ն և Իրանը, ինչի հետևանքով առաջացնում է նաև Արևմուտքի գեոպոլիտիկ հետաքրքրությունը:
Անկարան ցանկանում է մեծացնել իր ռազմաքաղաքական, տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ հենվելով Ադրբեջանի վրա, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է տարանցիկ միջանցք դառնալ թյուրքախոս երկրների միջև՝ Կասպից ծովի երկու ափերը միմյանց կապելով:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Commentaires