Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Սանդիկովին
ԱԺ խոսնակ Ալեն Սմոնյանն խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունել է պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին։
«Կարևորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրներին հետամուտ լինելու նպատակով ցանկություն հայտնեցի առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ։
Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն հայտնեց համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար և պատրաստակամություն հայտնեց կազմակերպել վերոնշյալ հանդիպումը։
Comments