top of page

Ադրբեջանը պահանջել է դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախի տարածքում



Ադրբեջանը ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարությունից պահանջել է դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախի տարածքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 10-ի ստորագրած եռակողմ համաձայնագրի համաձայն՝ հայկական զինված ուժերի «մնացորդները» դուրս չեն բերվել տարածքներից, որտեղ այժմ տեղակայված են ռուս խաղաղապահներ։


Ավելին՝ Ադրբեջանը բացառիկ ցինիզմ դրսեւորելով հայտարարել է, թե վերջին օրերին Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը՝ հայկական զինված ուժերը տեղափոխելով իբրև «Ադրբեջանի տարածք», որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, և ձեւավորել նոր հայկական դիրքեր՝ Շոշի և Մխիթարաշենի հատվածում, ինչպես նաև՝ Քարվաճառի արևելյան մասում և Բերձորի շրջանում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page