ՌԴ հետ գործակցության համար որոշիչ են կանոնավոր շփումները․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է․
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է․
«Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման համար որոշիչ նշանակություն ունեն ամենաբարձր և բարձր մակարդակներում կանոնավոր շփումները, որոնք թույլ են տալիս համաձայնեցնել հարաբերությունների ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողական կերպով լուծել արդիական հարցերը, սերտորեն համակարգել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների շուրջ»»։
Comments