top of page

«Թալիբան»-ի գրոհայինները Կունդուզ քաղաքում գրավել են կառավարական հիմնական շենքերը

  • Aug 8, 2021
  • 1 min read

«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Կունդուզ քաղաքում գրավել են կառավարական հիմնական շենքերը: Կառավարական ուժերը պահպանում են օդանավակայանի և իրենց սեփական բազայի վերահսկողությունը, ասել է նահանգի օրենսդիր մարմնի պատգամավորը, փոխանցում է Reuters-ը:


Վերջին օրերին թալիբների հարձակումը թափ է հավաքում: Նրանք իրենց ուժերը տեղակայել են Աֆղանստանի ողջ տարածքում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մինչև օգոստոսի վերջը կավարտի իր ռազմական առաքելությունն այդ երկրում:


Ավելի վաղ թալիբները գրավել էին երկար տարիներ նահանգի առաջին մայրաքաղաքը՝ Զարանջը, որը Իրանի հետ սահմանին է՝ Աֆղանստանի հարավային Նիմրոզ նահանգում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page