top of page

Օտարերկրացիների անվճար պատվաստվելու համար մեծ հերթեր են գոյանում Երևանում (լուսանկարներ, տեսանյութ)

  • Jul 15, 2021
  • 1 min read


Երևանի Հյուսիսային պողոտայում օտարերկրացիների համար տեղակայված Covid-19- ի դեմ պատվաստման շարժական կետում այսօր առավոտից հերթեր ու կուտակումներ են։ Պատվաստվել ցանկացողները հիմնականում իրանցիներ են, քանի որ այնտեղ անվճար չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, և կա տարիքային սահմանափակում։


ՀՀ առողջապահության նախարարի որոշման համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։


Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.

  • Հյուսիսային պողոտա,

  • «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,

  • «Մեգա մոլ» առևտրի կենտրոն,

  • «Դալմա մոլ» առևտրի կենտրոն,

  • «Կասկադ» համալիր։


MediaHub- ը լուսանկարել և տեսանկարահանել է մայրաքաղաքի կենտրոնում տիրող իրավիճակը։








Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page