Մեղրիով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել․ Աբազյան․ Mediaport
- 24Time.am

- Apr 23, 2021
- 1 min read
«Մեղրիով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում». ԱԱԾ տնօրենի գրությունը՝ ՔԿ նախագահին։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գրությունից մի հատված՝ ուղղված ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին։ Գրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ու ֆեյքային բանակների հայտարարությունը, թե Սյունիքում նրան ուղղված հայհոյանքները կազմակերպված են, կատարյալ սուտ է, քանի որ նույնիսկ ԱԱԾ-ն արձանագրել, որ «Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը և մինչև այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում և բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաև խիստ հուզումնալից վիճակ»:
Փաստացի, ԱԱԾ արձանագրում է, որ երեկ բերման են ենթարկվել ու խոշտանգվել իրենց հայրենիքի ապագայով մտահոգ սյունեցիներ:


























Comments