top of page

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Թբիլիսիում մահացած են գտել

  • Jul 30, 2021
  • 1 min read


Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեին Բակիխանովին: Մարմինը հայտնաբերվել է տանը, սակայն մահվան վարկածը ներառում է նաև շենքից ընկնելը: Այս մասին գրում է «Ալիք մեդիա»- ն։


Formula հեռուստաընկերության փոխանցմամբ, բլոգերի բարեկամ Ավթանդիլ Մամեդովը չի բացառել, որ Բակիխանովի մահը բխում էր Ադրբեջանի կառավարության շահերից: Մամեդովի խոսքերով, մահից երկու օր առաջ Բակիխանովն ասել է, որ Թբիլիսիում վիճաբանել է մի խումբ ադրբեջանցիների հետ և ենթադրել է, որ այդ մարդիկ ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից:


Նրա խոսքով՝ բլոգերը քաղաքական ապաստան էր որոնում Վրաստանում, քանի որ հետապնդվում էր Ադրբեջանի կառավարության կողմից և կալանավորված է եղել իր հայրենիքում: Միջադեպի մասին տեղեկատվություն է տարածել նաև ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին, ով հետաքրքրության կոչ է անում վրացական լրատվամիջոցներին: Ըստ Մուխթարլիի, Բակիխանովին հետապնդում էր ադրբեջանական ոստիկանությունը:


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page