Օրենսդիրից` գործադիր, և հակառակ ուղղությամբ. ինչ կենսագրություն ունի Արարատ Միրզոյանը (տեսանյութ)
- Aug 19, 2021
- 1 min read
3 ամիս առանց ղեկավարի գործունեություն ծավալած արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօրվանից ունի նոր պատասխանատու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար։ Միրզոյանը, ի տարբերություն իրեն նախորդած նախարարների, դիվանագիտական փորձ չունի, ԱԳՆ-ում չի աշխատել, ոչ էլ երբևէ նախարար է եղել։
Մասնագիտությամբ պատմաբան, կրտսեր գիտաշխատողից մինչև փորձագետի ճանապարհ անցած Միրզոյանը քաղաքականություն է մտել 2016թ-ից՝ դառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։ Միրզոյանը 2007-2010թթ. աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան»-ում, ապա աշխատել է հայ-թուրքական համատեղ ծրագրում, ինչի մասին նրա կենսագրության մեջ որևէ հիշատակում չկա։ 2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբում՝ որպես ղեկավար։
Միրզոյանը քաղաքական պաշտոններ զբաղեցրել է թե՛ օրենսդիրում և թե՛ գործադիրում։ 2017թ․ Միրզոյանն ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։ Իսկ ահա 2018թ-ի իշխանափոխությունից հետո տեղափոխվեց գործադիր մարմին՝ զբաղեցնելով փոխվարչապետի պաշտոնը։ Սակայն մի քանի ամիս անց՝ 2019թ-ի հունվարին Միրզոյանը կրկին վերադարձավ օրենսդիր և մինչև 2021թ-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները ղեկավարեց Խորհրդարանը։ Այժմ էլ վարչապետի որոշմամբ՝ կրկին վերադարձել է գործադիր։ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ հայտնվել է սկանդալների կենտրոնում։
Մանրամասները՝ տեսանյութում:
Comments