top of page

Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ

  • Aug 20, 2021
  • 1 min read


Օգոստոսի 20-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին։


Խորհրդակցությանը ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի խիստ սակավության խնդրի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում որոշակիորեն բարելավվել է բնակչությանը ջրով ապահովելու հարցը։


Ընդգծվել է ջրի առկա պաշարը խնայողաբար օգտագործելու, մուտքային ծավալներն ավելացնելու և ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։ Ներկայացվել են աշխարհում կիրառվող միջոցները, քննարկվել դրանք հայաստանյան գործընկերների մասնագիտական օժանդակությամբ Արցախում ներդնելու հնարավորությունները։

Yorumlar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page