«Միքայելյան» հիվանդանոցի Covid բաժանունքի վերակենդանացման 40 մահճակալներից 40-ը զբաղված է․ Մուրադյան
![](https://static.wixstatic.com/media/d020f1_b7e0004e82414f8db578deba82039b2e~mv2.jpg/v1/fill/w_511,h_287,al_c,q_80,enc_auto/d020f1_b7e0004e82414f8db578deba82039b2e~mv2.jpg)
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանունքի վերակենդանացման 40 մահճակալներից 40-ը զբաղված է։
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները ու պատվաստվեք, որպեսզի միասին կարողանանք հաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին», - նշել է նա։
تعليقات