Search
ԶՈՒ 3 վիրավորներից երկուսը պայմանագրային են, մեկը՝ ժամկետային
- Jul 23, 2021
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Գեղարքունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել փոխհրաձգություններ, որոնց արդյունքում հայկական կողմն ունի երեք վիրավոր։
Mediahub-ի թղթակիցը կապ է հաստատել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որն, իր հերթին, հաստատել է լուրը՝ նշելով, որ փոխհրաձգությունը եղել է Կութի հատվածում։
Նա հայտնել է, որ վիրավորներից երկուսը պայմանագրային զինծառայողներ են, իսկ մեկը՝ ժամկետային։ Ավետյանը տեղեկացրել է նաև, որ փոխհրաձգությունը սկսվել է ժամը 17։00-ի հատվածում և ավարտվել քիչ առաջ։
Comentários