Հռոդոս կղզում ուժգին անտառային հրդեհ է բռնկվել
Կիրակի օրը Հունաստանի Հռոդոս կղզում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել, կանխարգելման նպատակով տարհանվել է երկու գյուղ, հայտնում է հունական StarTv հեռուստաալիքը:
Կրակը սկսվել է Սորոնի և Տոլոս գյուղերի միջև: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Փսինֆոս և Մարիցա գյուղերի բնակիչները, որոնց ուղղությամբ շարժվում էր կրակը: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Թիթեռների հովիտ, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում և հազվագյուտ արգելոց է Եվրոպայում, գտնվում է Հռոդոս քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք, հայտնում է ՏԱՍՍ -ը:
Ըստ նախնական հաշվարկների՝ գրեթե ամբողջ Ռոդոսը հրդեհի և այն վերացնելու գործողությունների արդյունքում մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության և ջրի: Ուժեղացված հրշեջներն ու կամավորները մնում են հրդեհի գոտում, իսկ հրդեհաշիջման ինքնաթիռները, այդ թվում՝ ռուսական Be-200ES երկկենցաղ օդանավը, աշխատել են մինչ ուշ երեկո:
Comments