top of page

Կիրկորովին 3 տարով արգելվել է մուտք գործել Ուկրաինա

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Aug 12, 2021
  • 1 min read

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարի ժամկետով արգելել է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր, հայտնում է kommersant.ru-ն:


Հունիսին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը երգչին ներառել էր «սև ցուցակում», սակայն նույն ամսին կատարողը հանվել էր ցուցակից:


Ուկրաինայի մշակույթի նախարարության «սև ցուցակում» հայտնիները ներառվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջարկով: Ծառայությունն ինքն էր խնդրել ռուս երգչին հանել ցուցակից, ի վերջո, սակայն, ՈՒԱԾ-ն որոշել է արգելել Ֆիլիպ Կիրկորովի մուտքը Ուկրաինա: Ծառայությունն արգելքը բացատրել է «Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման շահերով»:


Ընդհանուր առմամբ, մշակույթի նախարարության ցանկում ներառված է 204 մարդ: Ռուս արտիստներից են երգիչներ Օլեգ Գազմանովը, Միխայիլ Բոյարսկին, Գրիգորի Լեպսը, Ալիշեր Վալաևը (Մորգենշտերն), դերասաններ Սերգեյ Բեզրուկովը և Իվան Օխլոբիստինը:

Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page