top of page

NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ

  • Jul 21, 2021
  • 1 min read

Միացյալ Նահանգները տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, միևնույն ժամանակ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը:


Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ 1975 թվականի «Սոյուզ-Ապոլոն» ծրագրից սկսված համագործակցությունը շարունակվում է մինչ օրս:


Խոսելով Չինաստանի տիեզերական ծրագրի մասին՝ Նելսոնը նշել է, որ դա ռազմատիեզերական բնույթ ունի: «Կարծում եմ՝ մենք Չինաստանի հետ տիեզերական մրցավազքի մեջ ենք: Նրանք ագրեսիվ են, նրանց այս հարցում լավ արդյունքներ ունեն, սակայն ես կուզեի, որ նրանք անեն այն, ինչ ժամանակին արեց Խորհրդային Միությունը՝ կուզեի, որ համագործակցեն ԱՄՆ հետ ու լինեն թափանցիկ»,- հավելել է NASA-ի ղեկավարը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page