ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը կազմում է 1.4 տոկոս․ դա վերացնելը դարակազմիկ խնդիր չէ. Փաշինյան
Վերջին հաշվարկներով ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը կազմում է 1.4 տոկոս։ Ծայրահեղ աղքատությունը վերացնելը դարակազմիկ խնդիր չէ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդիրն այդ միջոցները, որոնք կհատկացվեն ծայրահեղ աղքատության վերացման համար ճիշտ ժամանակին, ճիշտ չափով և շահառուներին արդյունավետ հասցնելն է։ Այստեղ էլ ունենք պետական կառավարման արդյունավետության խնդիր, բայց մեր քաղաքական գիծը և գաղափարը չի փոխվել այն առումով, որ արձանագրում ենք՝ ՀՀ-ում աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել ուղղակի մարդկանց դրամական աջակցություն տալով»,- նշեց վարչապետը։
Վերջինս նշեց, որ իրենց խնդիրն է մարդուն աջակցել, որ վերջինս կարողանա արժանապատիվ աշխատանքով վաստակել իր հացը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 2019-ից նման ծրագրեր են իրականացնում, որոնց նպատակն աշխատանքի միջոցով մարդկանց աղքատությունից դուրս բերելն է։
Comentarios