Search
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպում է գերիների հարազատների հե՞տ. «168.am»
- Aug 14, 2021
- 1 min read

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարդաշատ է Շիրակի մարզպետարանի բակը: Մեզ փոխանցեցին, որ այնտեղ հավաքվել են Շիրակի մարզից գերեվարված ու որպես պատանդ Ադրբեջանում ապրող տղաների հարազատները:
Ըստ ամենայնի, նրանք այս պահին հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո միայն նա կուղևորվի Գյումրիի «Տիգրան Մեծ» հանդիսությունների սրահ, ուր կմասնակցի հարսանյաց արարողության: Այս պահին Շիրակի մարզպետարանին հարող տարածքում են մեծ թվով ուժայիններ, ճանապարհային ոստիկանության մեքենաներ:
Comments