top of page

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

  • Aug 15, 2021
  • 1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին Ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է․



«Ձերդ Գերազանցություն, շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ:

Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page