Search
Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչական սպառնալիքն աճում է ամեն օր․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
- Aug 26, 2021
- 1 min read

Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչությունների իրականացման ռիսկերն աճում են ամեն օր։ «Թալիբան» շարժումը դեռևս չի տվել համաձայնություն՝ երկարացնելու Աֆղանստանից մարդկանց տարհանման ժամկետները․ վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Financial Times-ի հետ հարցազրույցում։
Ամենամեծ խնդիրը, որին բախվում են դաշինքի անդամները, Սթոլթենբերգն անվանել է մարդկանց տեղափոխումն օդանավակայան։
«Մենք բախվում ենք ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխման՝ ի դեմս ավելի ագրեսիվ Ռուսաստանի և Չինաստանի վերելքի։ Եվ քանի դեռ Հյուսիսային Ամերիկան ու Եվրոպան միասին են, կկարողանանք հաղթահարել այդ խնդիրները։ Դա կարևոր է Եվրոպայի համար, սակայն կարևոր է նաև ԱՄՆ-ի համար»,- հաստատել է դաշինքի ղեկավարը։
Comments