Search
Սահմանամերձ Սևքար համայնքի 304 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է
- Aug 11, 2021
- 1 min read

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Սևքար համայնքում էր։ Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող գյուղամիջյան ճանապարհի սալիկապատման աշխատանքներին։
Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 73.828.620 դրամ, որից 70%-ը պետությանն է բաժին հասել, 30%-ը` համայնքին:
Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն:
Comments