Մտածող մարդիկ պարտավոր են ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է երկիրը. Սենոր Հասրաթյան
Մտածող և գործող մարդիկ, անկախ նրանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն, պարտավոր են ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է երկիրը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Մեր երկրի համար ծանրագույն մի շարք զարգացումներով պայմանավորված՝ այսօր մենք հայտնվել ենք մի այնպիսի առանձնահատուկ իրավիճակում, երբ հայրենիքի ճակատագրով մտահոգ և մտածելու ընդունակ մարդիկ ստիպված են իրենց տեսակետը ներկայացնել ոչ թե հասուն պետականությանը հարիր ոչ հրապարակային, ասել է թե՝ գաղտնիության ռեժիմն ապահովող ավանդական ձևաչափով, այլ պետության համար հույժ կարևորություն ներկայացնող հիմնախնդիրների շուրջ ֆեյսբուքյան կամ զանգվածային լրատվամիջոցներով սեփական տեսակետը ներկայացնելու ճարահատյալ տարբերակով:
Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ հրապարակային բանավեճ-խոսակցություններում մեզնից շատերն ասում են այն, ինչն արդյունքում ավելի շատ գործում է ոչ այնքան մեր, որքան մեր թշնամու օգտին: Մտածող և գործող մարդիկ, անկախ նրանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն, պարտավոր են հասկանալ այս իրողությունը և ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է երկիրը»,- գրել է նա:
Kommentare