Տավուշի մարզի մի քանի գյուղերում ևս ռուս սահմանապահների ուղեկալներ կտեղակայվեն․ «NEWS.am»
- Aug 11, 2021
- 1 min read

Տավուշի մարզի մի քանի գյուղերում եւս հնարավոր է ռուս սահմանապահների ուղեկալներ տեղակայվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։
«Մի քանի օր առաջ Ազատամուտ ռուս երկու սահմանապահ եկան, տարածքներ նայեցին, որ իրենց ուղեկալը տեղակայեն։ Դեռ որոշված չէ, թե ուղեկալը որտեղ է տեղակայվելու։ Հիմա Ազատամուտում ժամանակավոր մնում են ռուս երկու սահմանապահները եւ նրանց հետ ժամանած ազգությամբ հայ 10 տեխնիկական աշխատողներ։ Երբ ուղեկալի տեղակայման աշխատանքները սկսվեն, նրանց կմիանան մոտ 50 հոգանոց անձնակազմը»,– ասել է Արթուր Բեգինյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Comments