Search
Ռուսաստանին և Չինաստանին կարող է հասանելի լինել Աֆղանստանում լքված ամերիկյան զենքը. Թրամփ
- Aug 18, 2021
- 1 min read

Ռուսաստանն ու Չինաստանը կարող են հասանելիություն ստանալ ամերիկյան լքված տեխնիկային, որը ներկա պահին գտնվում է «Թալիբան» ծայրահեղական շարժման տիրապետության տակ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք այնտեղ նորագույն տանկեր և հրթիռներ ունենք: Ես մտադիր էի վերցնել բոլոր սարքավորումները, քանի որ գիտեի՝ նրանք (կառավարական զորքերը) չէին պայքարելու: Մենք այնտեղ Blackhawk տեսակի ուղղաթիռներ ունենք, բոլորովին նոր, միլիարդավոր դոլարներ արժողությամբ, այժմ դրանց հասանելիություն կունենան Ռուսաստանն ու Չինաստանը»,- ասել է Թրամփը:
Comments