Search
Թուրքական ինքնաթիռները Սինջարում հիվանդանոց են ռմբակոծել
- Aug 18, 2021
- 1 min read

Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռմբակոծության թիրախ է դարձել տեղի հիվանդանոցի շենքը։ Հիվանդանոցում գտնվողներին տարհանելու նպատակով շենքին մոտեցող բնակիչները ևս հայտնվել են թուրքական ինքնաթիռների թիրախում։ Ռմբակոծիչների ակտիվության հետևանքով մարդկանց տարհանել չի հաջողվել։
Ռմբակոծության հետևանքով վիրավորներ կան։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Comments