Դաշնակիցները և Աստված օգնում են նրանց, որոնք անտրտունջ պայքարում են․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի սահմանները կպաշտպանեն ռուս սահմանապահները, իսկ Թուրքիան կկործանվի Աստծո ուղարկած գեհենական կրակում։
Վերոնշյալը պատրանքային կոմֆորտի գոտի է՝ ոչինչ չանելու համար դատարկ արդարացում, որովհետև սահմանի պաշտպանությունը բանակ է պահանջում, իսկ Թուրքիայի կործանումը՝ գոնե քրդական կառույցների հետ աշխատանք։
Աշխարհի մեր հատվածում դաշնակիցները և Աստված օգնում են նրանց, որոնք անտրտունջ պայքարում են, այլ ոչ թե հորանջելով ակնկալում, որ այդ պայքարը կմղի դաշնակիցը կամ Աստված»։
Commentaires