Search
Վաշինգտոն նահանգում չորս մարդ է մահացել հրաձգության և հրկիզումների հետևանքով
- Aug 26, 2021
- 1 min read

Առնվազն չորս մարդ Է զոհվել և մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության և հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետևանքով: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը՝ վկայակոչելով իշխանություններին:
Հրաձգության և հրկիզումների մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 25-ի առավոտյան Ֆինլի բնակավայրից: Երբ ոստիկանությունը ժամանել Է պատահարի վայր, ապա հայտնաբերել Է հրազենային վերքով տղամարդու և երկու այրվող տուն: Տուժածին ուղարկել են հիվանդանոց: Քննիչները զոհերից մեկի մարմինը հայտնաբերել են այրված տանը:
Ըստ ոստիկանության հայտարարության՝ Ֆինլիում հրկիզումների մեջ կասկածվող անձն այնուհետև հրկզումներ Է սարքել Բենթոնի օկրուգի այլ շրջաններում:
Comments