Search
5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում
- Aug 5, 2021
- 1 min read

Օգոստոսի 5-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Արևելյան Նուսա Թենգարայի նահանգում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Օդերեւութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի ազգային գործակալությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:06-ին (Երևանի ժամանակով 09:06-ին): Էպիկենտրոնը գտնվել է Լարանտուկայի շրջանից (բնակչությունը շուրջ 40 հազար) 62 կիլոմետր դեպի հյուսիս – արևմուտք, որը գտնվում է Ֆլորես կղզու արևելյան մասում: Օջախն ընկած է եղել 540 կիլոմետր խորության վրա: Տուժածների, ավերածությունների մասին չի հաղորդվում:
Comments