top of page

Պաշտպանության նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Oct 1, 2021
1 min read


Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։


Դեսպան Ֆուկուշիման շնորհավորել է պաշտպանության նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է անվտանգային ոլորտում Հայաստանի, հատկապես՝ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջացած մարտահրավերները։


Քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարային ուղղությունները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page