top of page

Հպարտ եմ մեր թիմային աշխատանքով. Բաթոյանը շնորհակալություն է հայտնել Ավինյանին



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Այսօրվանից Տիգրան Ավինյանը դադարում է ծառայել փոխվարչապետի պաշտոնում և որպես ընկեր և կառավարության նախկին անդամ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության, կարևոր հարցերի վերաբերյալ ցուցաբերած բացառիկ զգայունության և գաղափարական առաջնորդության համար:


Սոցիալական և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտում մի շարք բարեփոխումների հիմքը դրվել է նաև Ավինյանի պրոֆեսիոնալիզմի, անձնական ներդրման և սկզբունքայնության շնորհիվ: Հպարտ եմ մեր թիմային աշխատանքով և շնորհակալ եմ մշտական աջակցության և խրախուսման համար»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page