top of page

Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ երդմանը, մերժել բոլոր ճնշումները․ Արմեն Չարչյանի փաստաբան

  • Jun 19, 2021
  • 1 min read


«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն են հայտնում, որ իրենց պաշտպանյալի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատարան բերված բողոքի մասին որոշման հրապարակման հետաձգումը կապված է դատավորի նկատմամբ ճնշումների հետ։


Նրանք մասնավորապես հայտնել են․ «Ինչպես գիտեք, Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական ակտը պետք է հրապարակվեր այսօր ժամը՝ 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ ժամը՝ 19։34-ին դատավորի օգնականից տեղեկացանք, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու, իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը դատավորի աշխատակազմից որևէ տեղեկատվություն չի հաղորդվել և չի հաղորդվում մինչ այս պահը:


Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրել, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։


Սա ևս մեկ հաստատում է այն հանգամանքը, որ պ-ն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։


Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը, մերժել բոլոր տեսակի ճնշումները և գործել բացառապես օրենքով»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page