top of page

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում հայկական խաչքար է բացվել

  • Sep 20, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցավ Սբ. Յեժեգո (Parafia Prawosławna św. wielkomęczennika Jerzego Zwycięzcy w Białymstoku) եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմում նահատակված հայազգի զավակների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը։ Այդ մասին տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։


Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տեր Տարոն վարդապետ Ղուլիկյանի ձեռամբ կատարված օծման կարգից հետո, իր խոսքում, մասնավորապես, մեծ նշանակություն տվեց և առանձնահատուկ ընդգծեց քրիստոնեական արժեքների և հայապահպանության գաղափարի շուրջ համախմբման կարևորությունը։


Վերոնշյալ Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի քահանայապետ Գժեգոժ Միշիուկը (Ks. mitrat Grzegorz Misijuk) ևս ողջույնի խոսքեր և բարեմաղթանքներ հղեց ներկաներին։ Լեհաստանի տարբեր շրջաններից ժամանած միջոցառման մասնակիցներն իրենց երախտագիտության և գնահատանքի խոսքերն ուղղեցին նաև խաչքարի տեղադրման աշխատանքներում անմիջական ներգրավվածություն ունեցած Օգսեն Սահակյանի ընտանիքին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page