Իրանում սկսվել է երկրի նախագահի ընտրությունների քվեարկությունը
Jun 18, 2021
1 min read

Հունիսի 18-ին տեղական ժամանակով 07՛:00-ին (Երևանի ժամանակով 06:30-ին) սկսվել Է քվեարկությունն Իրանի նախագահի ընտրություններում:
Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել Է շուրջ 66,8 հազար ընտրական տեղամաս:
Իրանի քաղաքացիները նաև կարող են քվարկել աշխարհի 133 երկրներում, որտեղ կբացվեն 234 ընտրական տեղամասեր: Ընդամենն այն իրանցիների թիվն, ովքեր իրավունք ունեն մասնակցելու կամարտահայտությանը, կազմում Է 52,31 միլիոն: Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քվեարկել Է երկրի նախագահի ընտրություններում և քաղաքացիներին կոչ Է արել մասնակցելու կամարտահայտությանը, հայտնել Է PressTV հեռուստաալիքը:



Comments