top of page

Ռոբերտ Էմմիյանն աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը քննարկել է ԿԳՄՍ-ում

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Sep 3, 2021
  • 1 min read

ree

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հյուրընկալել են աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրության շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին:


Քննարկվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման և Հայաստանում մարզաձևի զարգացման հարցեր:

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման նպատակով Հայաստանի կառավարությունը հատկացվել է 71 մլն 860 հազար դրամ:


Էմմիյանը նշել է, որ իր երազանքն է Հայաստանում ունենալ վազքուղի. «10 տարի սպասում էինք աշխատանքների գործնական փուլին, այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ եղան: Շնորհակալ եմ աջակցության համար և ուրախ, որ այս ծրագիրը վերջապես կյանքի է կոչվում»:


Պավել Մարեշն այցելելու է Արտաշատ՝ վազքուղու կառուցման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար խորհրդատվություն տրամադրելու նպատակով:


«Արտաշատում կուսումնասիրենք տարածքը և աշխատանքներին ճիշտ ընթացք կտրվի: Պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք, այդ թվում՝ տեխնոլոգիական դադարները: Արդյունքում Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղով մարզադաշտ, որտեղ հնարավոր կլինի ընդունել նաև միջազգային մրցաշարեր»,- ասել է Մարեշը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page