Հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի. Լևոն Գալստյան
- Aug 11, 2021
- 1 min read

Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանը։
«Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- ասել է Լևոն Գալստյանը։
Comments