Նուբար Աֆեյանի դեղամիջոցը ճանաչվել է COVID-ի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութը. «Այսօր»
May 6, 2021
1 min read

Ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես-2021-ում (World Vaccine Congress Washington-2021) ճանաչվել է COVID-19-ի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութը:
Moderna դեղամիջոցն արժանացել է «COVID-ի դեմ լավագույն պատվաստանյութ» անվանակարգին:
Pfizer-ի պատվաստանյութը գերմանացի գործընկեր BioNTech-ի հետ համատեղ ստացել է «շատ բարձր գնահատական»:
Անվանակարգի կարճ ցուցակում ներառված էր նաև «Sputnik V»-ը, ինչպես նաև դեղամիջոցը, որը մշակել էր բրիտան-շվեդական AstraZeneca ընկերությունն Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ:



Comments