Այս իշխանությունների բառամթերքը, սպառնալիքների լեզուն պետք է փոխվի․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը և մասնակցելու է խորհրդարանական աշխատանքներին։ Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 21-ին, Հանրային հեռուստատեսության եթերում Պետորս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։
«Մենք պետք է գնանք խորհրդարան և ներկայացնենք ժողովրդի շահերը, որ կարողանանք իրականացնել մեզնից ակնկալվող աշխատանքները»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա շեշտեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն և շարունակելու է պայքարը․ նպատակն այս իշխանություններին հեռացնելն է։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ իրենց վերաբերմունքն իշխանություններին լինելու է հայելային։
«Եթե նրանք կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և ընդդիմության հետ աշխատել նորմալ պայմաններում, ապա կստանան նույն պատասխանը»,- ասաց նա։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ այս իշխանությունների բառամթերքը պետք է փոխվի, սպառնալիքների լեզուն պետք է փոխվի, լինի նորմալ քաղաքական օրակարգ։



Comments