top of page

Խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»․ ՊԵԿ-ը նոր ցուցակ է հրապարակել

Jul 23, 2021
1 min read


ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկ վճարողների՝ 2021-ի հունվար-հունիս ամիսների ցուցակը, որում ներառված է 1000 խոշոր հարկ վճարող ընկերություն։


Այդ ցուցակում առաջատարը «Գազպրոմ Արմենիան» է, որին հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Խոշոր հարկ վճարողների ցուցակի երրորդ հորիզոնականում է ՊՆ աշխատակազմը։ Չորրորդը «Գրանդ տոբակոն» է։ Հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ գոլդը»։


Ցուցակի 6-րդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տոբան» է, 7-րդում՝ «Թեղուտը», 8-րդն «ՄՏՍ Հայաստանն» է, 9-րդը՝ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը, իսկ 10-րդը՝ «Ֆլեշը»։


2021թ-ի առաջին եռամսյակի համեմատությամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ցուցակում մեկ հորիզոնականով բարձրացել է․ եթե առաջին եռամսյակում 3-րդ տեղում էր, ապա այս անգամ Հայաստանի երկրորդ խոշոր հարկ վճարողն է։


Խոշոր հարկ վճարողների ցանկում է նաև «Լիդիան Արմենիան»՝ 15-րդ տեղում, «Ալեքս էնդ հոլդինգը» 17-րդ, «Սիթին»՝ 19-րդ։


Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ․ (https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists )

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page