Ես էմոցիոնալ եմ դարձել, որովհետև տեղի ունեցածը մեզ ծանր դրության մեջ է դրել. Սերժ Սարգսյան
- Jun 10, 2021
- 1 min read

Այսօր Սյունիքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում մեր բանակի ու սահմանի հետ, մեզ ծանր դրության մեջ է դրել, հետևաբար ինքն էլ էմոցիոնալ է դարձել:
«Անվտանգությունը տարբեր բաղադրիչներ ունի, սակայն դրանցից գլխավորը սահմանային պաշտպանությունն է, որի ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ աշխատանք չի տանում։ Մենք պետք է սկսենք այդտեղից»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահի համոզմամբ՝ մենք առաջնահերթ ունենք անվտանգության ու պաշտպանության անհրաժեշտություն, որը կկանխի արտագաղթը, կզարգացնի տնտեսությունը, և մեր հայրենիքը վերջնական կորցնելու վտանգը կվերանա:


























Comments