top of page

Լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ

  • Oct 5, 2021
  • 1 min read


Հայաստանում հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին՝ լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։


«Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page