top of page

Վայոց ձորի դպրոցներում կգործի համընդհանուր ներառական կրթության համակարգը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Aug 30, 2021
  • 1 min read


Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։

Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցումն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու Տարածքային կենտրոնի մասնագետների վերապատրաստումներ։ Համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված՝ մարզում կներդրվի նաև ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են պարզաբանումներ՝ մասնավորապես հստակեցնելով, թե որոնք են ուսուցչի օգնականի գործառույթները։


Նշվել է, որ Վայոց ձորի մարզում Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործառույթներն իրականացնում է «Մանկական զարգացման հիմնադրամը»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page