top of page

Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Վարդենիս քաղաքում. ԸՎԿ

  • Jun 16, 2021
  • 1 min read

ree


Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում.


«Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից այն մասին, որ սկսած հունիսի 14-ից՝ Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ և ընտրողների ժամանակավոր ցուցակներում ընդգրկվելու մասին նույնաբնույթ որոշ դիմումներ բավարարում են, իսկ որոշ դիմումներ՝ մերժում։ Ընդ որում, ըստ ահազանգերի՝ դա կատարվում է քաղաքական հիմքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում։


ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում և արդյունքների մասին իրազեկել հանրությանը»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page