Խաչանովը պարտվել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում
- Nov 4, 2021
- 1 min read

Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի 31-րդ հորիզոնականում է: Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող «Մասթերս» սերիայի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2,6 միլիոն եվրոն:
Հանդիպումն ավարտվել է 4:6, 6:2, 6:0 հաշվով hօգուտ Դիմիտրովի:
Երրորդ շրջանում թենիսիստը կխաղա Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, 4) - Դուշան Լայովիչ (Սերբիա) խաղի հաղթողի հետ:


























Comments