Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կան վիրավորներ
- Oct 27, 2021
- 1 min read

Հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի 20-ամյա բնակիչ Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչ Արթուր Հայրապետյանին պատականող КамАЗ-ի հետնամասին: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:


























Comments