top of page

Ձայնագրությունից պարզ է դառնում մի հանգամանք, որի վրա կարծես ուշադրություն չդարձվեց․ Ոսկանյան

  • Jun 10, 2021
  • 1 min read

ree

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում մի հանգամանք, որի վրա կարծես ուշադրություն չդարձվեց։


Երեք երկրների նախագահների ասած՝ «դու բարձր ժողովրդականություն ունես, պետք է հայկական զորքերը դուրս բերես և շրջանները հանձնես» մոտավոր ձևակերպված պնդումից հետևում է, որ մինչ այդ Հայաստանի երրորդ նախագահը մեր զորքերը դուրս չբերելու և տարածք չհանձնելու համար օգտվել է նաև այն կռվանից, որ իր ժողովրդականությունը ցածր է, և ինքը չի կարող գնալ նման քայլերի։


Այսինքն, փաստորեն, Ս. Սարգսյանը նույնիսկ կարողացել է օգտագործել իր «թույլ» կողմը հայանպաստ նկատառումներով, իսկ այս ապաշնորհ կապիտուլյանտն, իր իսկ խոսքերով, ընտրել է «գիժ» խաղալը և Հայաստանն ու Արցախը հասցրել անդունդի եզրին»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page