top of page

«0 ձայն թշնամուն, 0 ձայն դավաճանին». Էդգար Ղազարյանի նոր նախաձեռնությունը

  • Jun 5, 2021
  • 1 min read

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Քանի որ ես, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, չեմ մասնակցում 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությանը, սակայն չեմ կարող անտարբեր գտնվել մեր պետության ու ժողովրդի համար բախտորոշ այս շրջանում, հայտարարում եմ իմ նոր նախաձեռնության մասին։ Այն կոչվելու է «0 ձայն թշնամուն, 0 ձայն դավաճանին»։ Նախաձեռնության նպատակն է կանխել հայ ժողովրդի ամենամեծ թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի, նրա հետ վերջին շրջանում համագործակցություն ունեցած և համագործակցության պատրաստ ուժերի օգտին որևէ քվե տալու ազգակործան որոշումը։


Հանուն հայ ազգի և պետության․ 0 ձայն թշնամուն, 0 ձայն դավաճանին։

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները։ Այն իրականացվելու է տարերայնորեն, յուրաքանչյուր իր նախընտրած ձևով՝ նպատակ ունենալով կանխել մեր թշնամիների և դավաճանների օգտին որևէ քվեի փոխանցումը քաղաքացիների կողմից։


Յուրաքանչյուր ոք իր շրջապատում, իր մտերիմների, բարեկամների, ընկերների, ազգականների շրջանում պետք է պայքարի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թշնամական խմբավորումը և նրանց մինչ օրս աջակցած և հետագայում աջակցելու պատրաստ ուժերը չստանան ոչ մի քվե»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page