top of page

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության.


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ուժը հայրենյաց» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:


Այս ամենը ստիպում է ևս մեկ անգամ գիտակցել, որ նման պայմաններում «խաղաղության դարաշրջան» ասվածը պարզապես չի՛ կարող գոյություն ունենալ։

Արցախահայության ճակատագիրը հերթական անգամ չի՛ կարող դառնալ որոշ պաշտոնատար անձանց անգօրծության, լռության ու սին խոստումների հետևանք։ Նման աշխատելաոճը հայ ժողովրդին կտանի գոյաբանական ինքնաոչնչացման ճանապարհով՝ ինչը մենք թույլ տալ չենք կարող։


Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ռուս խաղաղապահներին կտրուկ գործողությունների գնալ և ժամ առաջ կանխել ադրբեջանցի սադրիչների լկտի գործողությունների ընթացքը։


«Ուժը հայրենյաց» կուսակցություն։

13․12․2012

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page