top of page

Արցախում անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է կայացել, որոշել են դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի ...


Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ  դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի  ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման  հետևանքով  ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Արցախի նախագահի աշխատակազմից 24TIME.am-ին հայտնում են, որ ընդգծվել է,  որ  միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է  2020 թվականի նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները   հերթական անգամ  խախտում է ադրբեջանական կողմը: 

Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով  միջանցքի փակումը, որը բերելու է  Արցախում հումանիտար աղետի:

Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page