top of page

Ձյուն, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

  • Writer: Nar Hov
    Nar Hov
  • Dec 13, 2022
  • 1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Աշտարակ, Թալին, Ճամբարակ, Ջերմուկ քաղաքներում, Ամասիայի, Աշոցքի, Եղեգնաձորի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page