top of page

Զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն է փոխանցել Ադրբեջանը

Nov 2, 2021
1 min read


Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն: Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page