120-ից ավելի վարակված հղիներ ունենք կորոնավիրուսից․ մասնագետ
- Nov 10, 2021
- 1 min read

Կորոնավիրուսային վարակի հետևանքով ՀՀ-ում արդեն մի քանի հղի է մահացել։ Այս պահի դրությամբ ունենք ավելի քան 120 վարակված հղիներ:
Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:
ա նշում է, որ այսօր երկրում գրանցվել է կորոնավիրուսին 1637 նոր դեպք, ավելին, սահմանվել է նաեւ մահերի թվի ռեկորդ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 80 հոգի է մահացել:
Նոր դելտա շտամմի տարածմանը զուգահեռ նաև երեխաների մոտ կորոնավիրուսային վարակը սկսել է ընթանած ծանր կամ միջին ծանրության: Բազմաթիվ պացիենտների մոտ գրանցվում են արտահայտված թոքաբորբի դեպքեր:
Նրա խոսքով, ինչքան երկար է վիրուսը շրջանառվում ազգաբնակչության մեջ, այդքան ավելի շատ է այն ենթարկվում փոփոխությունների, մուտացիաների:
Այդ շրջանառությունը նվազեցնելուն նպաստում են մասսայական պատվաստումները, սակայն այսօրվա դրությամբ երկրի բնակչության շատ փոքր տոկոսն է պատվաստված, ինչը, մասնագետի խոսքով, լուրջ խնդիր է, եւ պետք է հասկանալ, թե որտեղ և ինչ բացթողման պատճառով է պատվաստվողների թիվն այսքան փոքր:


























Comments